ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում կայցելեն տարածաշրջան: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ուորլիքի խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հակամարտության կարգավորման հերթական քայլերը:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ այդպիսի երկխոսությունն անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»,- ասել է ամերիկացի համանախագահը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ