Վարդգես Գասպարիի շահերը պաշտպանելու համար հանրային պաշտպան են նշանակել Լյուդվիգ Ավետիսյանին: Այս հանգամանքը հարուցել էր ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրդովմունքը, ինչի առիթով փետրվարի 2-ին Գասպարին դիմում էր ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակ:
Այսօր Վարդգես Գասպարին գնաց դիմումի պատասխանը ստանալու: Նրան ընդունեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը` հայտնելով, որ գրասենյակը չէր կարող դատավորի որոշումը չկատարել եւ մերժել, քանի որ նման լիազորություն չունի:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Գասպարին ասաց. որ իրեն ոչ թե տրամադրել են հանրային պաշտպան, այլ պարտադրել են:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Վարդգես Գասպարիի գործի քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի եւ նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել էր վիրավորական արտահայտություններ:
Այդուհանդերձ Մելանյա Առուստամյանը Վարդգես Գասպարիին ուղղված պատասխանում գրել էր, որ առանց պաշտպանյալի համաձայնության պաշտպանը չի կարող ստանձնել պաշտպանի լիազորությունները: Վարդգես Գասպարին գտնում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակը «ընկրկել է վարույթ իրականացնող մարմնի անօրինական որոշման առջեւ»: Նրա խոսքերով. «իրավունքի գերակայությունը ստորադասվում է մի դատավորի քմահաճույքին»:
Մեր այն հարցին, թե ի նշան բողոքի Վարդգես Գասպարին պատրաստվո՞ւմ է պառկել Հանրային գրասենյակի պաշտպանի գրասենյակի առաջ, պատասխանեց, մեր զրուցակիցը պատասխանեց, որ «համենայն դեպս այսօր, չի պատրաստվում այդպիսի ակցիա անել»:
Վարդգես Գասպարիի մեկնաբանությունները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ