Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալացի սենատորը քննադատել է իր գործընկերոջ հակահայ հայտարարությունը. Anc.org.au

Փետրվար 03,2016 19:12

Արևմտյան Ավստրալիայից սենատոր Ջո Բուլոքը ուղերձ է հղել Ավստրալիայի սենատում՝ քննադատելով Ներկայացուցիչների պալատի անդամ Լյուք Սիփքինսի հակահայ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի կայքը:

Նոյեմբերի 12-ին Սիփքինսը հանդես էր եկել հակահայ հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանին դուրս բերել իր զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»:

2016թ. խորհրդարանի առաջին նիստում Բուլլոքը դեմ է արտահայտվել Սիմփքինսի «ոչ քննադատական աջակցությանը Ադրբեջանին»՝ հիշեցնելով, Լեռնային Ղարաբաղի պատմությունը և ընդգծելով, որ այստեղի ժողովուրդն արժանի չէ Արևմտյան Ավստրալիայի պատգամավորի նման վերաբերմունքին: Իր ելույթում Բուլլոքը նաև հիշատակել է Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական իրողություն, ինչպես նաև մատնանշել Լեռնային Ղարաբաղի հայերի ազատ ինքնորոշման իրավունքը:

«Ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ, ով դարերով շարունակաբար ապրել է այս տարածաշրջանում, օկուպացնել սեփական հողերը»,- իր ելույթում ասել է Բուլլոքը՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղի պատմական անցյալը:

«Նման ոչ քննադատական աջակցությունը Ադրբեջանական անհեթեթությանը առաջ է քաշում այս փոքրիկ քաջարի ժողովրդի ինքնասպանության հարցը, խլում է նրա 25-ամյա ժողովրդավարությունը և նրա ժողովրդին հանձնում Ադրբեջանի կառավարության ենթադրյալ գթասրտությանը, ինչը միայն կարող է սրել Ադրբեջանի անզիջում դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի իրողությունը մերժելու հարցում»,- ասել է Բուլլոքը:

Ելույթի ավարտին պատգամավորը հիշեցրել է նոբելյան մրցանակակից Անդրեյ Սախարովի խոսքերը Ադրբեջանի վերաբերյալ. «Ադրբեջանի համար Ղարաբաղը հարցը ամբիցիայի հարց է. հայերի համար Ղարաբաղը կյանքի և մահվան հարց է»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29