Լրահոս
Օրվա լրահոսը

Գառզուի անվան արվեստի դպրոցում «կիսատ-պռատ» ներկապնակներով են յոլա գնում

Փետրվար 03,2016 17:20

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Մշակույթի նախարարության ծրագրով այսօր ՀՀ բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցները ժողգործիքներ ստացան:

Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրեն Տատյանա Սաղաթելյանը Aravot.am-ին ասաց, որ դպրոցը ստացել է սրինգ, իսկ նախորդ տարի՝ քանոն եւ թավջութակ. «Արդյունքում մենք շնորհաշատ երեխաներ ունենք, որոնք գործիքների շնորհիվ մասնակցում են տարբեր ծրագրերի: Այժմ փոքր թավջութակի կարիք ունենք, ինչպես նաեւ՝ ջութակի եւ ռոյալի: Իհարկե, ռոյալի հարցը լուծելը դժվար է, այդ գործիքը բավականին թանկ արժե՝ 7000 դոլարից սկսած: Դեռ չգիտեմ դպրոց, որը ռոյալ է ստացել, այդ պատճառով ավելի մատչելի գործիքների մասին ենք խոսում»,-ասաց տիկին Սաղաթելյանը:

Խոսելով դպրոցի խնդիրների մասին՝ նա նշեց, որ միայն շենքի տանիքն է «անհանգստացնում». «Լավ սարքած չէ, մի տեղ վերանորոգում ենք, մի ուրիշ տեղ բացվում է եւ այդպես շարունակ: Հուսով եմ՝ ամռանն անհրաժեշտ գումար կլինի, եւ տանիքն ամբողջությամբ կնորոգվի: Բացի այդ, մեր գեղարվեստի բաժնում 170 սան կա: Սովետական շրջանի կիսատ-պռատ ներկապնակներով են յոլա գնում: Այս տարի կազմակերպություններից մեկը մեզ գումար նվիրաբերեց, ներկապնակներ պատվիրեցինք, հուսամ՝ շուտով կունենանք»:

Հավելենք, որ Գառզուի անվան արվեստի դպրոցը ներկայում 626 սան ունի:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29