Գյումրու Նորավան թաղամասի Սարուխանյան 3 հասցեում բնակվող տարեց քույրերը՝ Մարտիրոսյան Ծովիկ և Ռիտան երկար ժամանակ է բնակվում էին կիսահրկիզված, աղբանոց հիշեցնող մի կացարանում:
Օրերս մենք նրանց որոշակի օգնություն ենք ցուցաբերել: Այսօր ահազանգ ստացանք, որ տարեց քույրերից մեկը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ կրկին հրկիզել է իրենց կացարանը և հիմա առանց գոյությանն անհրաժեշտ միջոցների քույրերը պարզապես հայտնվել են փողոցում:
Խնդրում ենք Ձեզ հրատապ միջոցներ ձեռք առնել՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեց կնոջը՝ քույրերից մեկին, հոգեկան առողջության կենտրոնում տեղավորել, իսկ մյուս քրոջը՝ տարեցների տուն-ինտերնատում, թեկուզև ժամանակավորապես տեղավորելու նպատակով:
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան