Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթիկում մոդա է, որ պարտադիր ֆիզկուլտի դասատուն պետք է տնօրեն լինի». ահազանգ

Փետրվար 03,2016 17:04

Այսօր Aravot.am-ն ահազանգ է ստացել, որ Արթիկի թիվ 2-րդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել ֆիզկուլտուրայի ուսուցչին՝ Գոռ Մովսիսյանին: Երեկ այդ նպատակով Արթիկի տվյալ դպրոց է այցելել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը: Մեզ ահազանգողի վրդովմունքն այն էր, որ Գոռ Մովսիսյանը մեկ ամիս չկա՝ ինչ դպրոցի տնօրենի հավաստագիր է ստացել ու շրջանցելով դպրոցի երկու ուսմասվարներին՝ հենց նրան են նշանակել ժամանակավոր պաշտոնակատար: Մեզ նաեւ տեղեկացրեցին, որ նախապատրաստվում են Գոռ Մովսիսյանին դարձնել տնօրեն եւ որ նրա թիկունքին կանգնած է գետափցի Սամվելը. Գոռ Մովսիսյանը նրա եղբոր փեսան է:

Թե ո՞վ է գետափցի Սամվելը, մեզ պարզաբանեցին, որ նա աշխատում է սոցներդրումների հիմնադրամում: «Արթիկում մոդա է, որ ֆիզկուլտի դասատուն պետք է տնօրեն լինի. առանց չափազանցության, եթե այս քաղաքում ուզում ես տնօրեն դառնալ, ուրեմն պիտի լինես ֆիզկուլտի դասատու: Ուղղակի այստեղ հարց է առաջանում՝ արժե՞, որ մյուս մասնագետները չարչարվեն, դասընթացների մասնակցեն ու հավաստագիր ձեռք բերեն տնօրեն դառնալու համար, թե գնա՞նք ֆիզկուլտուրայի ինստիտուտ դիմենք, ավարտենք, որ կարողանանք տնօրեն դառնալ: Ձեզ տեղեկացնենք, որ Արթիկի թիվ 7-րդ ավագ դպրոցում ամառը տնօրեն տվեցին դարձյալ ֆիզկուլտի դասատուի՝ Արթուր Հարությունյանին, դարձյալ գետափցի Սամվելի միջնորդությամբ: 3-րդ ավագ դպրոցի տնօրենը Աշոտ Վարագյանն է, դարձյալ ֆիզկուլտի դասատու»,- ներկայացնում էր մեր խմբագրություն ահազանգած անձը:

Gyumri_2

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Գոռ Մովսիսյանին տնօրենի ժ/պ նշանակելիս օրենքի որեւէ խախտում չի եղել. վերջինս դպրոցի աշխատակից է, որպես տնօրենի ժ/պ նախընտրել են ներսի աշխատողի, որն ունի հավաստագիր, այժմ հայտարարված է բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար: Բացի այդ, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, ֆիզկուլտուրայի ուսուցչին օրենքով ոչ մի տեղ արգելված չէ տնօրեն դառնալ:

Գետափցի Սամվելի մասին էլ Սահակ Մինասյանը մեզնից հետաքրքրվեց, թե ո՞վ է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29