Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուլիսը» չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում

Փետրվար 03,2016 16:26

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին «Ուլիսը» հայտնվեց ֆինանսական ծանր իրավիճակում: Թիմից հեռացան բոլոր արտասահմանցիները:Ակումբի ղեկավարությունը ամեն ինչ արեց թիմի ելույթները բարձրագույն խմբում ապահովելու համար: Վերջին երեք հանդիպումներում էլ «Ուլիսը» հանդես եկավ դուստր թիմի՝ «Ուլիս»-2-ի ֆուտբոլիստներով:

Ձմեռային արձակուրդների ընթացքում շարունակվեցին աշխատանքները հովանավորների հետ: Ակումբի ղեկավարությունը բազմաթիվ անգամ բանակցություններ վարեց տարբեր կազմակերպությունների հետ թիմի ելույթները առաջնության երկրորդ հատվածում ապահովելու համար: Եղավ մի պահ, որ կածես թե ամեն ինչ ստացվեց: Սակայն ամեն ինչ ապարդյուն: «Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը այսօր ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց, որ այդպես էլ չհաջողվեց հաղթահարել ֆինանսական դժվարությունները.

«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի կարողանանք շարունակել մեր ելույթները: Սակայն ցավոք, ցանկությունը չհամապատասխանեց հնարավորություններին: Շատ եմ ափսոսում, որ այսպես ստացվեց: Մենք ստեղծել էինք մարտունակ թիմ, որ նախորդ առաջնությունում կարողացավ նոր երանգ հաղորդել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը: Եվ կրկնակի ցավ եմ ապրում, որ հիմա ստիպված ենք կասեցնել մեր իսկ գործունությունը:Շնորհակալ եմ այն մարդկանց ովքեր մեզ օգնեցին, շնորհակալ եմ նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես եկան մեր թիմի կազմում:

Իհարկե, ծանր հարված էր թիմի հեղինակությանը այն ինչ տեղի ունեցավ 2015 թվականի վերջին: Խաղադրույքներ կատարելու պատճառով կալանավորվեցին մեր թիմի աշխատակիցներ և դա իրոք մեծ ցավ էր ինձ համար: Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում դեռ մտածում էինք, որ կշարունակենք խաղալ: Չստացվեց: Ստիպված եմ հայտարարել, որ «Ուլիսը» չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում:

«Ուլիս» ՖԱ
Մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29