Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում այսօր բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես-մրցույթը, որը կազմակերպել է Արարատյան Հայրապետական թեմը: «Այսպիսի ցուցահանդեսը պետք է խորահայաց լռության մեջ տեսել: Այս պատկերներում հեղինակների հոգիներն են արտացոլված: Աշխատանքները ներկայացնում են Սուրբ Սարգսի կերպարը եւ եկեղեցական այլ խորհրդանշաններ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ, որ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ նրանց իղձերն իրականանան»,- ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:
Կարդացեք նաև
Ս. Սարգսի տոնը խորհրդանշող լավագույն աշխատանքները դրամական մրցանակների արժանացան: Հաղթող ճանաչվեց Արմինե Արշակյանը, որը նաեւ Ռիտա Սարգսյանի կողմից նվեր ստացավ: «Այս վառ գույները, որոնք տեսա քո նկարներում, ցանկանում եմ՝ ամբողջ կյանքի ընթացքում քեզ հետ լինեն»,- դիմելով Արմինեին՝ ասաց տիկին Սարգսյանը:
Ցուցահանդեսի 60 մասնակիցներն էլ Նավասարդ Սրբազանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Հավելենք, որ առաջիկայում կբացվի ևս երեք ցուցահանդես` նվիրված Ս. Սարգսի տոնին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ