Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային նշանները, ազդանշանի սարքերը գողանում են՝ կենցաղում օգտագործելու համար (Տեսանյութ)

Փետրվար 03,2016 16:11

Այսօր ԱԺ նիստում ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց այն վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից վերցնել 40 մլն դոլար վարկ:

Վարկով նախատեսվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցը բարելավել, գյուղական համայնքները կապել միջպետական ճանապարհների հետ եւ այդ տարածքների բնակիչների համար ապահովել ելք դեպի հիմնական շուկա:

Փոխնախարարը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի հարցին, վստահեցրեց, որ բոլոր մարզերին գումարները կհասնեն եւ արդյունքը տեսանելի կլինի:

Արթուր Առաքելյանը հայտարարեց, որ կառուցված ճանապարհներին դժբախտաբար գողություն շատ է լինում. «Շատ են գողությունները: Էդ նշանները օգտագործում են չգիտեմ ինչի՝ կենցաղային խնդիրներ լուծելու համար: Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա հենց տեղադրվում էին էլեկտրական ազդանշան տվող սարքերը՝ հաջորդ օրը դրանք բացակայում էին, փորձում էինք լուծումներ տալ: Եվ նշաններն էին գողանում»:

Վահան Բաբայանը զարմացավ՝ ի՞նչ է նշանակում ճանապարհային անվտանգության նշանները գողանան: Վահան Բաբայանը դժգոհեց, որ մեր ճանապարհային նշանները կարծես միայն մեզ համար են, դրսից երբ մարդ է գալիս, այդ նշաններով դժվար է կողմնորոշվել: Փոխնախարարն ընդունեց դիտողությունը՝ այդ ուղղությամբ ունենք անելիք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29