Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառողուհիները խանութը դիտավորյալ հրկիզելով՝ 29 միլիոն դրամի վնաս են տվել

Փետրվար 03,2016 15:59

Այսօր՝ փետրվարի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել է Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհիներ, 1969թ. ծնված Շուշան Խաչատրյանին եւ 1966թ. ծնված Լուսինե Գրիգորյանին դատավարությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատանքային պայմանագրով հանդիսանալով անհատ ձեռներեց Անդրանիկ Ավագյանի` Նորաշեն գյուղում գտնվող «Դավիթ-Բեկ» խանութի վաճառողուհիներ , պարբերաբար տնտեսական ապրանքների վաճառաբաժնից յուրացման եղանակով հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ, իսկ դրամարկղից` գումար:

Շուշան Խաչատրյանն Անդրանիկ Ավագյանին պատճառել է 7 միլիոն 500 հազար դրամի, իսկ Լուսինե Գրիգորյանը` 2 միլիոն 800 հազար դրամի նյութական վնաս: Նրանք տեղեկանալով, որ խանութում կատարվելու են ստուգումներ, իրար հետ նախնական համաձայնությամբ ,2015թ.ապրիլի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում հրկիզման եղանակով հրդեհել են խանութի սննդամթերքի բաժինը, որի հետևանքով Անդրանիկ Ավագյանին պատճառվել է 27 միլիոն 407 հազար 916 դրամի, իսկ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ-ին` 1 միլիոն 772 հազար 550 դրամի նյութական վնաս:

Շուշան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Շ. Խաչատրյանին`185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29