Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարվելիք այցի ամսաթիվը: Այս մասին հաղորդում է APA-ն:
Գործակալությանը հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահն Ադրբեջան կայցելի փետրվարի 18-ին: Այցի մանրամասները ճշտվում են:
Նախատեսվում է, որ Էրդողանն Ադրբեջանում կմասնակցի Թուրքիա-Ադրբեջան Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ