Կարևոր է հիմքեր դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցության համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը կանխամտածված կերպով ջրից զրկելու» վերաբերյալ բանաձևը:
«Մենք հույս ունենք, որ փորձառու տեխնիկական մասնագետները կկարողանան քննարկել այդ և այլ հարցեր՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի»:
Հիշեցնենք, հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն կողմ քվեարկեց Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը կանխամտածված կերպով ջրից զրկելու» վերաբերյալ զեկույցին (98 կողմ, 71 դեմ, 40 ձեռնպահ):
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ