Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քիչ կերեք, լավ աշխատեք, բա չասե՞մ, խոսացողի լեզո՞ւն ինչի եք կարճացնում» Բիշարյանը բորբոքվեց (Տեսանյութ)

Փետրվար 03,2016 14:16

«Գյումրեցիներին երկրաշարժից հետո, որ քարերի տակից հանում էին, գիտե՞ք ինչ էին հարցնում՝ հո Երեւանին բան չի՞ եղել: Էդ ո՞վ է էստեղ գավառական համարում այն մարդկանց եւ այն պատգամավորներին, որոնց պարտականությունն է որտեղից գալիս են՝ խոսեն այդ տարածքի մասին: Անընդունելի է, որ մինչեւ այսօր մեծամասնական պատգամավորը հանկարծ չխոսի այն տարածքի մասին, որտեղից եկել է, թե՞ մենք սովոր ենք, որ լավերը գան նստեն: Խոսացողի լեզո՞ւն ինչի եք կարճացնում: Բավական է քննադատեք ելույթ ունեցողներին, բավակա՛ն է դիտողություններ անեք: Մի՛ դասավանդեք ոչ մեկին՝ ով ինչից խոսի: Ամեն մեկի խոսքը պատիվ կբերի իրեն՝ թող բերի, պատիվ չի բերի՝ դո՞ւք ինչի եք մտածում այդ մասին: Ժողովուրդը ինչ գնահատական տալու է՝ տալիս է: Չի՛ կարելի ամեն անգամ բոլոր ելույթ ունեցողներից հետո մեկնաբանություններ անեք: Եթե նման մոտեցում էլի կլինի, պարզապես կարելի է դադարեցնել նիստերը»,- այսօր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Երեւանի ճանապարհների համար նախատեսված վարկային ծրագրի մասին խոսելիս այսպես սատարեց Վանաձորից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանին, երբ նրա ելույթը քննադատեց Էդուարդ Շարմազանովը՝ այն անվանելով «գավառական խոսակցություն ու մտածելակերպ»:

Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ «Քիչ կերեք, լավ աշխատեք, բա չասե՞մ: Լավ եմ անում, ասում եմ, ո՞վ իրավունք ունի ինձ քննադատի: Բոլոր ասածների տակ հիմնավորումներ կան, իյա՛, այ քեզ բա՜ն»:

ՕԵԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ Երեւանի համայնքների միջեւ էլ կան տարբերություններ. «Բա չասե՞նք, որ Շենգավիթն ավելի խեղճ է, քան Մալաթիան, Կենտրոնն ավելի ուժեղ է, քան Աջափնյակը, բա չասե՞նք: Մտահոգություն է: Եթե Վանաձորում վատ է, պատգամավորն այնտեղի բնակիչ է, եկել է, բա ասում եք՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ բոլոր մարզերից այստեղ պատգամավորներ լինեն, ինչի՞ եք հակասում ինքներդ ձեզ, ինչի՞ եք բա փոխում Սահմանադրությունը: Ռեյտինգային բաներ եք անում, թե պատգամավորներ ենք բերելու, որ լավ խոսի, լեզու իմանա, որ երկիրը փրկի: Տեսել ենք էլի փրկողները մինչեւ հիմա եկել են ու ինչ են անում: Բա պատգամավոր է, եկել է էստեղ, բան է ասում, ասում եք՝ ինչի՞ ես խոսում էստեղ դրանից, բա որտեղի՞ց խոսա»:

Հետո տիկին Բիշարյանն անդրադարձավ օֆշորային ընկերությունների միջոցով կապիտալի դուրսբերմանը. «Օֆշորով միլիոնավոր դոլարներ են դուրս բերվում, է՞դ եք դուք, հայրենասիրությունը ձեր սա՞ է»:

Այս բորբոքված ելույթից հետո Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իրենք կողմ են, որ Երեւանում այդ ծրագիրն իրականանա, այդ նախագիծն իրենց սրտով է, որովհետեւ կողմ են, որ Երեւանը դառնա գեղեցիկ: Պարզապես ձեռնպահ կքվեարկեն, որովհետեւ վարկերով են դա անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29