Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մամեդյարովը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից. Contact.az

Փետրվար 03,2016 13:34

Ադրբեջանը դարձյալ դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկ խմբի գործունեությունից՝ նրան մեղադրելով անգործության մեջ: Այս մասին հաղորդում է contact.az-ը:

Գործակալությունը նշում է, որ երեկ Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը քննադատել է Մինսկի խմբի՝ ԵԽԽՎ-ին արված ուղերձը, որով կոչ էր արվում այնպիսի քայլեր չձեռնարկել, որոնք կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը:

«Ես նամակներ եմ ուղարկել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներին և նրանց ուշադրությանն եմ հասցրել Բաքվի դիրքորոշումը: Ադրբեջանը սուվերեն իրավունք ունի միջազգային հարթակներում բարձրացնել ցանկացած հարց,  և ոչ ոք իրավունք չունի միջամտել նրա սուվերեն իրավունքին»,- ասել է Մամեդյարովը:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունների վերաբերյալ նմանատիպ գնահատական էր հնչեցրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Հիշեցնենք, հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկման դրվեց և մերժվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում»:

Ավելի վաղ՝ հունվարի 22-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ էին արել ԵԽԽՎ-ին «զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ բարդացնել ընթացող բանակցությունները»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29