«Երեկ կարծես թե ամեն ինչ իր բնի մեջ ընկավ: Եկեք չկենտրոնանանք այդ խնդիրների վրա, քանի որ թե ՀՅԴ-ն, թե ՀՀԿ-ն արդեն պարզաբանումները տվել են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`պատասխանելով հարցին` կիսո՞ւմ եք Ձեր ընկերոջ տեսակետը, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված կուսակցություն է:
Նրա կարծիքով ՀՀԿ-ՀՅԴ խմորումների շուրջ աժիոտաժ բարձրացրին լրագրողերը, որոնք համատեքստից կտրել են մի բառ՝ «հեղինակազրկված» և դրել են շրջանառության մեջ:
Հիշեցնենք, երկու օր առաջ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ իշխանությունը հեղինակազրկված է, բայց ՀՅԴ-ն`հանուն ազգի փրկության, պատրաստ է անգամ այդ իշխանության հետ գործակցել: Երեկ, լրագրողների հասցեին մեղադրանք էր հնչեցրել նաեւ Արմեն Ռուստամյանը:
Աղվան Վարդանյանը բնական է համարում, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների պարագայում իշխանությունները հեղինակության կորուստ ունենան, երբ աշխարհի տարբեր զարգացած երկրներում է այդպես լինում: Բայց, ըստ նրա, սա դեռ չի նշանակում, որ ՀՅԴ-ն կարծում է, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված կուսակցություն է: «ՀՅԴ-ի հենման կետը ոչ թե ՀՀ-ի հեղինակությունն է, այլ երկրում խնդիրներ լուծելը և այդ խնդիրները լուծելու հնարավորություններից օգտվելը: Այսօր էլ մենք պատրաստ ենք մեր մասնակցությամբ նպաստել այդ աշխատանքներին: Եթե մենք տեսնում ենք, որ երկիրը զարգացնելու հնարավորություն կա, որոնք համապատասխանում են մեր մոտեցումներին և մենք կարող ենք դրանք կյանքի կոչել, երբեք չենք հրաժարվի ոչ պատասխանատվությունից, և ոչ էլ աշխատանքից»,- ասաց նա`հավելելով, որ մարդիկ այս միության հետ հույսեր են կապում, որքան էլ մամուլն ու սոցիալական ցանցերը վերջին տարիներին արմատավորեցին այն վարկածը, թե կուսակցությունները հեղինակություն չունեն:
Կարդացեք նաև
Օրինակ բերեց, որ երեկ իրեն փողոցում մարդիկ են մոտեցել եւ ասել, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հետ հույսեր են կապում:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այդպիսի մարդիկ չկան, քանի որ վարկաբեկված են բոլոր կուսակցությունները՝ հատկապես վերջին հանրաքվեից հետո: Դրանք խոսելու տեղ չունեն: Պետք է ճանապարհ բացել երիտասարդների համար և առանց հաշվի առնելու կուսակցական պատկանելիությունը:
ա՜խ, այդ նշանաւոր փողոցէն անցնողները…
մէյ մըն ալ՝ «ժողովուրդը», «Ժողովո՛ւրդը»…
հապա…
lol