«ԵԽԽՎ-ում, ընկերնե՛ր, մենք պարտվել ենք: Նրանք եկել էին, որ 2 գոլ խփեին մեզ: Մենք մի գոլը չենք թույլ տվել խփել: 2:0 պետք է պարտվեինք, 1:0 ենք պարտվել: Ուրիշ մոմենտ չկա»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում այսպիսի տեսակետ հայտնեց Հրանտ Բագրատյանը:
Նա անդրադարձավ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին հնչած այն մտքերին, որոնք վերաբերում էին մուսուլմաններին: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Մենք հիմա դարձել ենք մուսուլման-քրիստոնյա հարց լուծո՞ղ: Դա մե՞ր խնդիրն է: Մենք մի հարց ունենք էս աշխարհում՝ Ղարաբաղի հարցը: Ցանկացած այլ հարցը բարձրացնելիս մենք պարտության ենք մատնելու Ղարաբաղի հարցը: Մենք գործ չունենք: Եվրոպայում որ իսլամաֆոբիա կա, մենք չպիտի դրանով ուրախանանք»:
Հրանտ Բագրատյանին զարմացրել էր նաեւ, որ Սարսանգի հարցի մասին հայտարարություններ են անում ԱԺ-ում. «Լսեք, էս դահլիճում 3 հոգի չկա, որ գիտի Սարսանգի պրոբլեմը: Արտգործնախարարություն էլ իր բացատրության մեջ շատ չի գրել, որովհետեւ չգիտեք»:
Հետո Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Սամվել Ֆարմանյանի, Էդուարդ Շարմազանովի այն մեղադրանքներին, որ ԵԽԽՎ-ում ALDE-ն` Եվրոպական խորհրդարանում Լիբերալների եւ դեմոկրատների ալյանսը կողմ է եղել հակահայկական բանաձեւերին, իսկ միակ անդամակցողը ALDE-ին եղել է Լեւոն Զուրաբյանը պատվիրակության կազմում: Հրանտ Բագրատյանը հակադարձեց, որ բիզնեսներ չունեն եւ չեն կարողանում մուծել անգամ ALDE-ի անդամավճարը. «Ախպեր, մուծեք մեր անդամավճարը, 5000 դոլար է: Դրեք բյուջեում, մուծեք: Մենք չենք կարողանում ALDE-ի նիստերին գնանք: Հարգանքը տեղն ա, ամեն ինչ տեղն ա, մեզ նույնիսկ պաշտոն են առաջարկում, չենք կարողանում թռնենք ու գնանք: Ի՞նչ կարիք կա տենց բաներ խոսելու այստեղ: Ձեր համար կարող ա մի ռեստորանի հաշիվ ա էդ 5000 դոլարը, իսկ էդ պետք է կարողանալ վճարել: Դրա համար կուսակցության անդամները սկսեցին կուսակցությունից դուրս գալ ու անհատապես անդամագրվել ALDE-ին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ