Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոսը՝ ԵԽԽՎ զեկույցների մասին. «Պատերազմում հաղթողը չի կարող դիվանագիտության մեջ պարտվել»

Փետրվար 03,2016 12:52

«ԶԼՄ-ներում ես կարդում եմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւերի հարցում սարսափելի բան չկա, ամեն ինչ նորմալ է: Իմ կարծիքով` սա հետ քայլ է: Սա մեծ մինուս է Հայաստանի համար: Այս զեկույցները կարդացողները հասկանում են` Ադրբեջանի դիվանագիտությունն հաջողությամբ անցկացնում է իր կեղտոտ քաղաքականությունը»,- այս մասին Բլից ինֆո մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը («Կոմանդոսը»):

Ըստ նրա՝ դեռեւս 10 առաջ հայ մասնագետները սկսեցին հայտարարել, որ մեր ջրերի 45-50%-ը գնում է Ադրբեջան. «Այսինքն` մեր ջրերը գնում են Ադրբեջան: Այնտեղ գյուղացիները բերք են աճեցնում: Մենք անընդհատ հայտարարում ենք, որ մեր ջրերը գնում են Ադրբեջան եւ հանկարծ հենց նույն ադրբեջանցիներն ասում են, որ Սարսանգի ջրամբարը փակ է եւ մեզ ջուր չի տալիս»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարեց, որ պատերազմում հաղթողը չի կարող պարտվել դիվանագիտության մեջ. «Ես չեմ քննադատում, բայց մենք պետք է ընդունենք եւ հասկանանք մեր սխալները, որպեսզի հետագայում նման բան չլինի: Հիմա չի կարելի խոսել, թե հաշիվը 1-1 է կամ 2:0, դա գեղեցիկ չէ: Մենք շատ ենք օգտագործում խավիարային դիվանագիտություն տերմինը: 1-2 անգամ կարելի է դա ասել, բայց պնդել, որ մեր հակառակորդն այնքան պարզ է, որ խավիարով գնում է ամեն ինչ, սխալ է»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29