Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այն լրագրողները, որոնց ներկայությամբ Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ին վիրավորեց, առանց բացառության բոլորը բութ եւ անհասկացող են եղել. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 03,2016 12:40

Երկու օր է՝ հանրությունը քննարկում, ավելի ճիշտ՝ փորձում է կռահել, թե ինչ էին նշանակում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերը՝ ՀՀԿ-ի հեղինակազրկված լինելու մասին։

Իրականում բավական հեշտ բացատրություն ունի։ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ պաշտոնների բազար է ընթանում,  որտեղ առավելագույնը պոկելու համար երբեմն նման հնարքների են դիմում։ Արմեն Ռուստամյանի խոսքերը թարգմանաբար նշանակում էին, որ եթե մեր պահանջները չկատարեք եւ մեր նշած պաշտոնները չտաք, ուրեմն մենք կարող ենք մի քանի օրով ընդդիմադիր դառնալ:

Հիմա, երբ, ըստ տարբեր տեղեկությունների, տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Հրանտ Մարգարյան հանդիպումը, եւ այնտեղ բարիշել են պաշտոնների քանակի ու որակի վրա, Արմեն Ռուստամյանը ինչ-որ կերպ պետք է ՀՀԿ-ին նորից «ապահեղինակազրկեր», այսինքն՝ իր խոսքերի տակից դուրս գալ։

Դա էլ է հեշտ, եթե դուք աղմկահարույց հայտարարություն եք անում, ապա այն հերքելու ամենաարդյունավետ ձեւը մեղքը լրագրողների վրա բարդելն է։ Ինչն էլ երեկ արեց Արմեն Ռուստամյանը։ «Հեղինակազրկում բառը դարձրել են հիմնական խնդիր, դարձրել են հիմնական թեման քննարկումների, կտրել են կոնտեքստից, բովանդակությունից անջատել են եւ քննարկում են բոլորովին անկապ բան, ես բոլորովին  այլ բան եմ ասել»։

Իհարկե, այն լրագրողները, որոնց ներկայությամբ Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ին վիրավորեց, առանց բացառության բոլորը բութ եւ անհասկացող են եղել, չեն ջոկել Ռուստամյանի խոսքերի իրական իմաստը, կոնտեքստը, ենթատեքստը, բոլորն էլ միտումնավոր հեղինակազրկում բառը հորինել են եւ ընդհանրապես,   անկապ ժողովուրդ են։

Ավելի ուշ նույն Ռուստամյանը հայտարարեց, թե իրականում այն ամենը, ինչ ասել է ՀՀԿ-ի մասին՝ ուժի մեջ է։ Վաղն էլ կհայտարարի, թե լրագրողները կոնտեքստից կտրել են կոնտեքստից կտրված իր  կոնտեքստը:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29