Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խանութների թիվն անցած տարի ոչ միայն չի պակասել, այլեւ զգալիորեն ավելացել է. «Հայոց աշխարհ»

Փետրվար 03,2016 12:36

Նախորդ տարի Հայաստանում արձանագրված մանրածախ առեւտրաշրջանառության ծավալների նվազումը, թվում է, թե պետք է բերեր ոլորտում գործող առեւտրի օբյեկտների քանակի կրճատման։ Սակայն որքան էլ տարօրինակ է, տեղի է ունեցել հակառակ երեւույթը. խանութների թիվն անցած տարի ոչ միայն չի պակասել, այլեւ զգալիորեն ավելացել է։ Այդ են վկայում վիճակագրական ծառայության տվյալները։

Դրանց համաձայն, մեկ տարվա ընթացքում ոլորտում գործող տնտեսավարողների քանակը համալրվել է գրեթե 1,2 հազարով կամ ավելի քան 9,2 տոկոսով։ Խոսքը խանութների մասին է։ Տնտեսական ոչ այնքան բարվոք վիճակում, երբ հասարակության գնողունակությունը շոշափելիորեն անկում է ապրել, նվազել են առեւտրի ծավալները, դա դժվար է բացատրել։

Առեւտրի ոլորտում պակասել է միայն կրպակների քանակը։ Մի բան, ինչը ենթադրում է, որ մեծացել է ճնշումը փոքր օբյեկտների գործունեության վրա։

Պաշտոնական տվյալներով, անցած տարի կրպակների թիվը կրճատվել է եւս շուրջ 350-ով։ Նախորդ տարվա վերջին ընդհանուր առմամբ Հայաստանում գործել է 2,8 հազար կրպակ, որից 774-ը՝ Երեւանում։

Մայրաքաղաքում դրանց թիվը պակասել է 45-ով։ Վայոց ձորում գործող 43 կրպակից մնացել է 19-ը։

Պաշտոնական տվյալներով, անցած տարի մանրածախ առեւտուրը Հայաստանում կրճատվել է ավելի քան 10 տոկոսով։ Դա արտահայտվել է ոլորտում զբաղված գրեթե բոլոր խմբերի գործունեության վրա։ Խանութների միջոցով իրականացվող առեւտրի անկումը գերազանցում է 111 մլրդ դրամը։

Չնայած առեւտրի ծավալների այսպիսի կրճատմանը, անցած տարի Հայաստանում, ինչպես ասվեց, կտրուկ ավելացել է խանութների թիվը (ավելացել են 1185-ով՝ ընդհուպ մոտենալով 14 հազարի սահմանագծին)։ Ստացվում է, որ որքան առեւտուրը նվազում է, այնքան խանութների քանակը աճում է։

Խանութների գրեթե բոլոր խմբերում արձանագրվել է քանակական աճ։ Ընդ որում, 28-ով ավելացել է նաեւ սուպերմարկետների թիվը նախորդ տարվա 163-ից հասել է 191-ի։ Բայց դա չի խանգարել, որ դրանցում առեւտրի ծավալները պակասեն։

Նախորդ տարվա համեմատ առեւտուրը սուպերմարկետներում կրճատվել է 171 մլրդ դրամով կամ ավելի քան 25 տոկոսով։ Դրա հետեւանքով վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր առեւտրում նվազել է։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29