Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազրկությունը շարունակում է աճել. «Ժողովուրդ»

Փետրվար 03,2016 12:28

Համատարած եւ չդադարող արտագաղթի պայմաններում գործազրկությունը շարունակում է աճել։ Այսպես, Հայաստանի գործազուրկների միջին պաշտոնական թիվը կազմում է 250 հազար մարդ։ Տարեկան Հայաստանից արտագաղթում է 40-ից 50 հազար մարդ։

Վերջիններս գործազուրկներ կամ էլ Հայաստանում աշխատանք ունեցողներ են, որոնք արտերկրում ավելի լավ աշխատանք են փնտրում։ Այսինքն՝ արտագաղթի արդյունքում, եթե տնտեսական վիճակը գոնե պահպանվի, ապա ամեն դեպքում գործազուրկների թիվը պետք է նվազի։ Սակայն նման երեւույթի մենք ականատես չենք լինում նույնիսկ պաշտոնական տվյալներով։

Պաշտոնական վիճակագրությունը 2015-ի ընդհանուր գործազրկության ամփոփ մակարդակը դեռ չի հրապարակել, սակայն արդեն իսկ հայտնի է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2014-ի համեմատ աճել է 18 տոկոսով։ Սա ուղղակի փաստում է, որ անցած տարվա ընթացքում աշխատատեղերի թվերը կրճատվել են։ Իսկ ինչպես հայտնի է՝ տնտեսական աճի պայմաններում նման բան հնարավոր չէ։

Հատկապես վերջին մեկ-երկու տարիներին նաեւ իշխանության մեջ գտնվող գործիչները պարբերաբար կրկնում են, թե իշխանությունները ինչ կարող են, անում են, եւ իրենք չգիտեն այլեւս ինչ անել՝ տնտեսության վիճակը շտկելու համար, եւ որ առկա կացության մեղավորը աշխարհաքաղաքական իրադարձություններն են։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29