Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն,Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատվել է «Հայանտառի» տնօրենի օգնականի պաշտոնից, «Հայանտառից» էլ ասել են, որ շատ գոհ էին նրանից, ամեն օր գալիս էր աշխատանքի ու շփվում էր այդտեղի երիտասարդների հետ։
«ՉԻ»- Սուրիկ Խաչատրյանի որդու համար ամեն օր աշխատանքի գնալն իսկապես էլ արդեն իսկ մեծ զոհողություն է, եւ հենց միայն այդ փաստը հերիք է, որ «Հայանտառում» բոլորը գոհ լինեին նրանից։
Բայց այդ երիտասարդի աշխատանքային սխրանքը, պարզվում է, միայն ամեն օր (դուք միայն պատկերացրեք) գործի գնալով չի սահմանափակվել, նա նաեւ շփվել է տեղի երիտասարդների հետ։ Ավելին՝ երիտասարդները գործից հետո սաղ–սալամաթ գնացել են տուն։
Մնում է միայն զարմանալ, թե ինչու են «Հայանտառ» ՊՈԱԿ-ում այդքան հեշտությամբ համաձայնվել զրկվել նման արժեքավոր աշխատակցից:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում