«Ոչ մեկ, ի՞նչ վեճ»,- Aravot.am-ի հարցին` երեկվա վեճից հետո ո՞վ հաղթեց, հարցին այսպես պատասխանեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, երեկ երեկոյան ԲՀԿ խմբակցությունում վեճ էր ընթանում`ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցով: Կոալիցիա կազմելուն «դեմ» էին Նաիրա Զոհրաբյանը եւ Հայկ Խաչատրյանը:
Այսօր առավոտյան խմբակցությունում քննարկումները շարունակվում էին: «Մենք կոալիցիա չենք գնում: Վերջացավ»,- հավելեց Միքայել Մելքումյանը եւ շտապեց նիստերի դահլիճ:
Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց` կոալիցիայի թեմայով քննարկում չի եղել: Նա ասաց, որ խմբակցությունում նիստի օրակարգային հարցեր էին քննարկում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ