Մեշխեդում ընթացող շախմատի Ֆիրդուսիի միջազգային մրցաշարում հայաստանցի գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը նույն արդյունքն են ցույց տալիս:
Խաղացած վեց պարտիաներում երկու շախմատիստներն էլ տարել են չորսական հաղթանակ, մեկական պարտիա ավարտել են ոչ-ոքի եւ կրել մեկական պարտություն: Նրանք 4,5-ական միավորով զբաղեցնում են, համապատասխանաբար, 14-րդ եւ 15-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ