Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բրիտանիայում 11 տարի անազատության մեջ անցկացրած Մայքլ Օբրայենը եկել է Հայաստան՝ օգնելու

Փետրվար 03,2016 12:09

Մեկ անձի սպանության մեջ մեղադրվող ու տասնմեկ տարի անազատության մեջ անցկացրած բրիտանացի Մայքլ Օբրայենը Հայաստանում է: Նա Հայաստան է եկել՝ օգնելու բանտերում գտնվող մարդկանց, որոնք բանտարկվել են իրենց չկատարած հանցագործությունների համար:

«11 տարի ու քառասուն օր անցկացրել եմ բանտում մի հանցագործության համար, որը չեմ կատարել: Բանտախցում սկսեցի իրավագիտություն սովորել, որ ապացուցեմ իմ անմեղությունը, ինձ օգնեցին նաեւ լրագրողները, որոնք հետաքննեցին իմ գործն ու լուսաբանեցին: Բրիտանիայում հիմնվել էր մի մարմին՝ քրեական գործերի հետաքննության կոմիտե, որը սկսեց հետաքննել իմ գործը ու տասնմեկ տարի հետո դուրս եկա»,- այսօր դատական սխալների հետեւանքներն ու շտկման նոր գործիքները. Բրիտանական փորձը» թեմայով քննարկման ժամանակ պատմեց Մայքլ Օբրայենը:

Նրա պատմելով, լրագրողների օգնությամբ նոր ապացույցներ գտնվեցին, որոնք հիմք էին ոստիկաններին կոռուպցիայի մեջ մեղադրել,ու եւ երեւան եկած նոր հանգամանքների շնորհիվ կարողացան բողոքարկել իր գործը: Մայքլ Օբրայենն ասաց, որ Բրիտանիայի կառավարությունը նման դեպքերում փոխհատուցում է նախատեսում, ու իրեն հաջողվեց երկար ջանքերից հետո կառավարությունից փոխհատուցում ստանալ:

«Հայաստանում ծանոթացա Մհեր Ենոքյանի գործին, նույն եզրերն եմ տեսնում ու շատ նման է իմ գործին»,- ասաց Մայքլ Օբրայենը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29