Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսօր մեծ թիվ են կազմում այնպիսի դիվանագետներ, որոնց աշխատանքը չքննադատելն է անբարոյականություն. «Ժողովուրդ»

Փետրվար 03,2016 11:54

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով որոշել էր ամփոփել ՀՀ դիվանագիտական կորպուսի նախորդ՝ 2015 թ. աշխատանքները, երեկ բավականին ոչ դիվանագիտական որակումներ է հնչեցրել ԱԳՆ-ի գործունեությունը քննադատողների հասցեին։ Պարզվում է՝ հայ դիվանագետների թերի աշխատանքի մասին բարձրաձայնելը, Նալբանդյանի գնահատմամբ, «անբարոյականություն է», քանի որ «դիվանագետն էլ նույն զինվորն է, որը կռվում է դիվանագիտական ճակատում»։

…Դիսկոմֆորտի համար պատճառների պակաս ՀՀ ԱԳՆ ղեկավարը պետք է որ չունենա։ Եվ առաջին հերթին՝ դա կապված է հենց այդ նույն՝ «մեծ ընտանիքի» անդամների զգալի մասի դրսեւորած ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճով, իսկ հաճախ էլ՝ դիվանագիտական տարրական հմտությունների բացակայությամբ։

Փաստն այն է, որ Է. Նալբանդյանի ղեկավարած «ընտանիքում» այսօր մեծ թիվ են կազմում այնպիսի դիվանագետներ, որոնց աշխատանքը չքննադատելն է անբարոյականություն եւ թիկունքից հարված մեր պետությանը, այդ թվում եւ՝ դիվանագիտական եւ իրական ճակատներում անձնազոհ կերպով պայքարող մեր զինվորներին։

Եվ եթե Նալբանդյանը չի ցանկանում, որ արտերկրներում բացառապես իրենց անձնական բիզնեսների բարգավաճմամբ զբաղվող եւ տաբեր առիթներով զավեշտալի իրավիճակներում ու կոռուպցիոն սկանդալներում հայտնվող ՀՀ դեսպաններին չքննադատեն, ապա լավ կանի՝ իր ղեկավարած «ընտանիքը» մաքրի նման կադրերից։ Իսկ եթե չի կարողանում դա անել, ուրեմն եւ քննադատությունից վիրավորվելու իրավունք չունի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29