Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղի շրջանում համայնքների ղեկավարները ներկայացնում են հաշվետվություն անցած տարվա կատարած և չկատարածի մասին

Փետրվար 03,2016 11:51

Յուրաքանչյուր տարի ձմռան վերջին ամսվա առաջին օրից Քաշաթաղի շրջանում համայնքների ղեկավարները ներկայացնում են հաշվետվություն անցած տարվա կատարած և չկատարածի մասին: Փետրվարի 1-ին հաշվետվությամբ հանդես եկան Լեռնահովիտի, Հակի և Քարեգահի գյուղական համայնքների ղեկավարները:

Փետրվարի 2-ին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի և աշխատակազմի վերաբնակեցման վարչության աշխատակիցներ Գևորգ Հովսեփյանի և Կարեն Ավագյանի հետ այցելեցինք Բերձորի մերձակա Աղանուսի և Ներքին Սուսի գյուղական համայնքներ: Աղանուսի Արսեն Հակոբյանի անվ. դպրոցում հաշվետվություն ներկայացրեց համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանը: Աղանուս համայնքը գտնվում է Բերձորից մոտ 10 կմ հարավ, բաղկացած է երեք բնակավայրերից՝ Աղանուս, Ապարան և Մեղվաձոր; Համայնքում կա 20 ընտանիք՝ 81 շնչով, որից 31-ը երեխաներ են (2015 թ. Համայնքում ծնվել է 2 երեխա): 2015-ին համայնքում վերաբնակեցվել է 1 ընտանիք, գրանցվել է 3 ամուսնություն, 2 մահ: Ընդհանուր բնակչության թիվն ավելացել է 6 շնչով:
Համայնքի դպրոցը, որտեղ սովորում են 14 աշակերտ՝ 3 համակարգ դասարանով, գտնվում է Աղանուսում: Գործում է առանձին շենքում, սակայն ունի նորոգման խնդիր: Տանիքի թիթեղն արդեն փտել է, և անձրևների ու ձնհալքի ջրերը վնասում են պատերն ու հատակը: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, մեղվաբուծությունը:

DSCN1537 DSCN1530 DSCN1523 DSCN1492 DSCN1540

Համայնքի հիմնական խնդիրներից է բնակարանների նորոգումը և նորաստեղծ ընտանիքներին բնակարանով ապահովելը: Անցած տարի 5 ընտանիքի կառավարության կողմից հատկացվել է շինանյութ, նորոգվել է 2 բնակելի տուն: Ա. Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ տարվա ընթացքում ,Արցախուղիե կազմակերպության կողմից բարեկարգվել է Բերձորը հարավային թևին կապող գլխավոր ճանապարհի մի հատվածը, որն անցնում է Աղանուսի տարածքով: Բարեկարգվել է նաև համայնքի Մեղվաձոր տանող ճանապարհը: Ներքին Սուս համայնքի 2 գյուղերը՝ Վերին Սուսը և Գիհուտը գտնվում են Հակարիի աջ ափին, իսկ Ներքին Սուսը փռված է գետի ձախ ափին՝ Բերձորի հարևանությամբ: Համայնքի նորընտիր ղեկավար Արտուրիկ Փարսյանը ներկայացրեց, որ համայնքի Ներքին Սուսում կա 26 ընտանիք՝ 80 բնակչով, Գիհուտում՝ 16 ընտանիք՝ 50 բնակչով, իսկ Վերին Սուսում՝ 12 ընտանիք՝ 30 բնակչով:

Համայնքի Սերոբ Հանեյանի անվ. միջն դպրոցը գործում է Ներքին Սուսում: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է, անասնապահությունը և մեղվաբուծությունը; Այստեղ ևս բնակչությանը հուզող հիմնական հարցը բնակարանաշինությունն է: Չնայած որոշ ընտանիքների հատկացվել է շինանյութ, սակայն հարցը դեռևս լուծում է պահանջում; Ներքին Սուսի մի թաղամաս ունի խմելու և ոռոգման ջրատարների կարգավորման խնդիր: Մոտ 10 ընտանիքի էլ. հոսանքը հասնում է ցածր լարմամբ, վատ է գյուղամիջյան ճանապարհի վիճակը:

Այս և այլ հարցերով դիմեցին բնակիչները շրջվարչակազմի աշխատակիցներին՝ խնդրելով լուծումներ: Աղավնոյի գյուղական համայնքի ղեկավարի հաշվետվությունը կայացավ Գարեգին Նժդեհի անվ. միջն. դպրոցում:

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, ողջունելով համայնքի բնակիչներին, տեղեկացրեց, որ հաշվետվությանը ներկա են ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Վ. Հայրիյանը, կապիտալ շինարարության վարչության պետի տեղակալ Գ. Գասպարյանը, շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչ Հ. Հակոբյանը և վերաբնակեցման վարչության աշխատակից Կ. Աբրահամյանը:

Աղավնոն գտնվում է Գորիս-Բերձոր մայրուղու վրա՝ փռված Աղավնո Գետի 2 ափերին: 2013 թվականից Աղավնոյում սկսվել է նոր թաղամասի կառուցում (նախատեսված է կառուցել 150 բնակարան): Շինարարության պատվիրատուն ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն է, Ֆինանսավորումն իրականացվում է լիբանանահայ գործարարների կողմից հիմնադրված ,ARIե ընկերության, ԼՂՀ Կառավարության և Արցախի ներդրումային հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ Աղավնոն հիմնադրվել է 1994 թվականին, չնայած դեռևս 1992-ին՝ գյուղի ազատագրումից հետո այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից գաղթած մեր հայրենակիցները:

2015թ. վերջին օրվա տվյալներով Աղավնոն ունեցել է 61 ընտանիք՝ 221 բնակչով: 4 երիտասարդ Հայոց բանակի զինվոր է: Հաշվետու տարում գյուղում ծնվել է 4 երեխա: Դպրոցում սովորում են 32 աշակերտ, աշխատում 21 հոգի, որից 14-ը՝ ուսուցիչ: Նախադպրոցական երեխաների թիվը՝ 21:

Համայնքի ղեկավարն անդրադարձավ նոր թաղամասի կառուցմանը, որ բացի 150 բնակելի տներից, պետք է կառուցվեն նաև գյուղապետարան, մանկապարտեզ, հանգստի գոտիներ և այլն: Նշեց , որ արդեն 50 նորակառույց պատրաստ են: Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Կա մոտ 160 գլուխ խոշոր և 350 մանր եղջերավոր անասուն, այլ կենդանիներ, թռչուններ: Շրջանի հյուսիսային թևի միակ համայնքն է Աղավնոն, որն ունի նաև վարելահողեր, և կատարվում է հացահատիկի ցանքս:

Ներկա բնակիչներին հիմնական հուզող խնդիրը կառուցվող թաղամասն է, նորաշեն բնակելիների ավարտման, բարեկարգման, հատկացման, սեփականաշնորհման կարգը, տնամերձերի մակերեսը և այլն: ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարարը տեղեկացրեց, որ անցած օրը նախարար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն՝ նվիրված Աղավնոյի նոր թաղամասի՝ Արիավանի շինարարության վերջին աշխատանքներին: Նշեց, որ մինչև այս տարվա մայիսի վերջը արդեն պատրաստի 50 բնակելի տներում կիրականացվեն ներքին հարդարման աշխատանքներ՝ հավելելով, որ ավարտման փուլում են կոմունիկացիոն աշխատանքները, մասնավորապես, ընթացքի մեջ են ջրային ներքին ու արտաքին ցանցի, էլեկտրամոնտաժման, թաղամասի բարեկարգման ու հենապատերի կառուցման աշխատանքները: Որոշ բնակիչների, հատկապես միայնակներին. անհանգստացնում է նշված տների հատկացման կարգը: Տեղեկացվեց, որ հարցը լուծվելու է արդեն գործող հանձնաժողովի կողմից;

Կարևորվեց նաև թաղամասը խմելու ջրով ապահովվելը: Արդեն տեղակայվել են 2 մեծ մետաղյա բաքեր, որոնց մեջ կուտակվելու է ջուրը, որը բերվելու է գետափին փորված ջրհորից:

Բնակիչները հետաքրքրվեցին ջրի որակից, մաքրությունից: Բոլոր հարցերն էլ ունեցան պատասխաններ: Հուսանք այս տարվա ամռան առաջին ամսին Աղավնոյի մոտ 50 ընտանիք կտոնի բնակարանամուտ, և կշարունակվի մյուս թաղամասի կառուցումը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29