Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում մեկնարկած շախմատի «Moscow Open» միջազգային ավանդական մրցաշարին մասնակցում են նաեւ Հայաստանի՝ պատկառելի թվով ներկայացուցիչներ:
Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս կանանց «B» խմբում (դա կանանց ուժեղագույն խումբն է, որը նաեւ Ռուսաստանի գավաթի փուլ է) գրանցված Լիլիթ Գալոյանը: Նա չորս տուրից հետո կորցրել է ընդամենը կես միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում:
Տղամարդկանց «A» խմբում վատ չի մեկնարկել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, որը 3,0 միավորով 22-րդ հորիզոնականում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ