Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց գաղափարները կերան մի կտոր չոր հացով, ինչ է թե հարթակներից գոռան՝ «Սերժիկ հեռացիր». «Հրապարակ»

Փետրվար 03,2016 11:00

ՀՅԴ-ն մեղք չունի, չէ՞, որ այսօր հրապարակում որեւէ լուրջ ընդդիմադիր քաղաքական կազմակերպություն չկա, իսկ այն, ինչ կար մինչեւ ՀՅԴ-ի ընդդիմություն դառնալը, սեփական ամբիցիաների պատճառով վերածվեց գյուղի մեծուփոքր կլուբների։

Ոչ մեկը չի կարող ասել, որ ՀՅԴ-ն եղել է անծրագիր ընդդիմություն։ Ոչ ոք չի կարող այնքան անամոթ գտնվել, որ հայտարարի, թե ընդդիմության դաշտում ՀՅԴ-ն չի փորձել միավորել ուժերը, ոչ ոք չի կարող պարծենալ, որ, ՀՅԴ-ի նախանշած պայքարի ուղուց շեղվելով, ինքը լավ տեղ է հասել կամ բարելավել է դիրքերն ու մեծացրել ընտրազանգվածը։

Միեւնույն ժամանակ նաեւ ոչ ոք չի կարող ասել, որ իր ընդդիմադիր գործընկերներին ՀՅԴ-ն մի բան ասել, մեկ այլ բան է արել։ Հակառակը շատ է եղել։

Այսօր քիչ չեն այն ուժերը, որոնք, լինելով 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների կողմնակից, խորհրդարանական կառավարման համակարգի ջատագով, իրենց գաղափարները կերան մի կտոր չոր հացով, ինչ է թե հարթակներից գոռան՝ «Սերժիկ հեռացիր», «որ մենք՝ հերոս», «100-ամյակն առանց ռեժիմի», «այս սահմանադրությունը վերարտադրության համար է» ու էլի լիքը հիմարություններ։ Հավատացեք՝ այս ամենը վկայեց միայն այն մասին, որ համակարգային փոփոխությունների եւ իշխանափոխության տանող քայլերի մասին երազողները, բացառյալ Դաշնակցության, ոչ ադեկվատ գտնվեցին հանրաքվեի հարցում։

Ճի՞շտ էր, արդյոք, ինչ է թե իշխանությունն էր կազմակերպել, «ոչ» ասել մի գործընթացի, որ քո տասնամյակների քարոզչության առանցքն է կազմել։ Կարո՞ղ էին, օրինակ, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունն» իրենց ամենագունավոր երազում անգամ տեսնել, որ մի օր թղթի վրա գրված՝ օրենքով, 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ կունենան, կարո՞ղ էին ենթադրել, որ մի օր կոալիցիա ասվածը Հայաստանում կեղծ չի լինի, որ մի գեղեցիկ օր Հայաստանում եւս օրենսդիր մարմինը կդադարի պարել կառավարության դուդուկի տակ, որ վերջապես նաեւ Հայաստանի համար զարգացման հնարավորություններ կստեղծվեն։

Եթե որեւէ մեկն այսքանից հետո Դաշնակցությանը տեսնում է այս ընդդիմադիր դաշտում եւ կարող է ցույց տալ այն ընդդիմադիր ուժը, որի հետ ՀՅԴ-ն կկարողանար առաջ տանել իր 7 կետերն ու իրագործեր դրանք ամբողջությամբ, կարող է դա անել անմիջապես, եւ գուցե ՀՅԴ-ն դեռ մտածի, թե որն է ավելի ճիշտ՝ մնալ ընդդիմության մեջ եւ այդ կարգավիճակում պայքարել, թե՞ համագործակցել իշխանության հետ եւ այդկերպ իրագործել ապագային միտված ծրագրերը:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀՅԴ անդամ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29