Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդը պատասխանատվության է ենթարկվում իր փոքր օբյեկտը չզարդարելու համար. «Հայկական ժամանակ»

Փետրվար 03,2016 10:54

Մեջբերում քաղաքապետարանի ուղարկած ծանուցագրից. «Դուք եւ կամ ձեր լիազորված ներկայացուցիչը հրավիրվում եք «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժին, Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելու՝ մասնավորապես… հասցեում գտնվող օբյեկտի Ամանորյա եւ Ծննդյան տոների տոնական զարդարումը 25.12.2015թ.-ից 13.01.2016թ. ընկած ժամանակահատվածում չկատարելու փաստի կապակցությամբ բացատրություններ եւ/կամ միջնորդություններ ներկայացնելու համար»,- բառացիորեն գրված է ծանուցման մեջ։

Հասկանալի պատճառներով չենք նշում, թե կոնկրետ որ հասցեում գտնվող ինչ օբյեկտի մասին է խոսքը, մանավանդ երբ դա նշանակություն չունի։ Միայն նշենք, որ խոսքը մի շատ փոքր օբյեկտի մասին է։

Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում։ Մարդը պատասխանատվության է ենթարկվում իր փոքր օբյեկտը, «վիդիտե լի», չզարդարելու համար։

Նախ, խիստ հարաբերական հասկացություն է, թե ինչ ասել է «զարդ»։ Մեկի համար դա կարող է լինել փոքրիկ տոնածառ, մյուսի համար ցուցափեղկերից կախված «փոմփոլիկներ»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29