Մինսկում մեկնարկած բռնցքամարտի Վիկտոր Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարում այսօր երկրորդ օրն է:
Բելառուսի մայրաքաղաքում են 16 երկրների շուրջ 100 մարզիկներ:
Հայաստանի վեց ներկայացուցիչներից այսօր ռինգ մտնելու են 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը, 91 կգ Հենրիկ Սարգսյանը եւ 69 կգ Վլադիմիր Մարգարյանը: Վերջինը պայքարն սկսել է երեկ եւ հաղթել իր թիմակից Գոռ Երիցյանին: Իսկ Կարեն Տոնականյանը՝ 60 կգ եւ Ռաֆայել Սիմոնյանը՝ 91 կգ, մեկնարկային մենամարտերը տանուլ են տվել եւ դուրս մնացել պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ zimbio.com-ի