Հանրահայտ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնականի պաշտոնից, որտեղ նշանակվել էր անցած տարվա նոյեմբերին։
Երեկ Սուրիկ Խաչատրյանը հորդորել է «մեծ- մեծ» պատճառներ չփնտրել որդու ազատման հարցում։ «Իմ տղեն պրպտուն, աշխատող տղա էր, չկարողացավ պետական ապարատում իրեն դրսեւորել, նստած մի տեղում, ինքը սիրում է աշխուժություն, ցանկացավ անձնական բիզնես ծավալել, դրա համար էլ, իր դիմումի համաձայն, որոշեց դուրս գալ։ Ի՞նչ է եղել, էդ ի՞նչ մի պաշտոն է, որ սաղդ իրար եք խառնվել»,- ասել է նա։
Իսկ նախապես չէի՞ն հաշվարկել, որ դա իր որդու տեղը չէ։ Հարցից Լիսկան վրդովվել է. «Դե հիմա որոշել էր փորձել»։
Ապա ավելացրել է, որ առաջիկայում կիմանանք, թե որդին ինչով է զբաղվում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում