ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` սույն թվականի փետրվարի 1-15-ը, Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում տեղի կունենա Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնը, որին արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանն այս տարի կներկայացնեն ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայել Սադոևը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազարյանը:
Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը:
Փառատոնի բոլոր օրերին հայկական տաղավարում կպատրաստվեն հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխատանքներ: Տաղավարում կհնչի հայկական ավանդական երաժշտություն, մասնավորապես՝ դուդուկ:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարություն