Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոնայք գեներալ պատգամավորները նախընտրում են չխոսել ԱԺ ամբիոնից

Փետրվար 03,2016 16:30

Ազգային ժողովի երկու պատգամավոր կա, որոնց նիստերը վարողները դիմում են
ոչ անուն-ազգանունով, այլ ուղղակի՝ «պարոնայք գեներալներ»: Այդպես վարվեց երեկ նաեւ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ելույթների համար հերթագրված «պարոնայք գեներալները» հանո՞ւմ են իրենց ելույթները: Ափսոսանքով արձանագրենք, որ հանեցին: Մի գեներալը՝ Մանվել Գրիգորյանը, ընդհանրապես ելույթ չի ունեցել ԱԺ ամբիոնից: Իսկ մյուս գեներալի՝ Սեյրան Սարոյանի միակ ելույթը,  որն Արամ Մանուկյանին ծեծելու առնչությամբ էր, մեջբերվում է մինչ այժմ:

«Առավոտ» օրաթերթ
02.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի խմբագիրներ

    Մՙանվել Գրիգորյանը մեկ անգամ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցել է: Էն որ ինքը, Սեյրան Սարոյանը եւ Սամվել Ֆարմանյանը օրինագիծ էին մշակել՝ Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին; ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29