Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Վարդանյանը ներդրված արհեստական սուբյեկտ է, չեմ ուզում ավելին փակագծերը բացել». փաստաբան

Փետրվար 01,2016 21:03

ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ  Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը մոտ օրերս նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնին միջնորդություն կներկայացնի:

Մինչ միջնորդություն ներկայացնելը, փաստաբանն արդեն այս գործից սեփական վերլուծություններն է արել: «Տպավորությունս այնպիսին է, որ, այսպես կոչված, Արթուր Վարդանյան անձնավորությունը սուտասան ու հորինող անձնավորություն է: Ես համոզված եմ՝ ոչ միայն մեր, այլեւ բոլորի նկատմամբ էլ նման սին ու սուտ հայտարարություններ ու ցուցմունքներ է տալիս»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:

Ըստ պարոն Արսենյանի, իր պաշտպանյալն էլ չի զղջում, որ հանդիպել է Արթուր Վարդանյանի հետ,  բայց նրա գործունեության, մասնավորապես ներքին քաղաքական գործընթացների հետ որեւէ կապ չի ունեցել. «Ներքին քաղաքական գործընթացների հետ ընդհանրապես  ժխտողական վերաբերմունք է եղել իմ պաշտպանյալի կողմից, իսկ Արթուր Վարդանյանը փորձում է  ում ճանաչում է  կամ չի ճանաչում կամ մի քիչ շփվել է, անպայման, ներգրավվի այդ գործընթացների մեջ»:

Մեր հարցին՝ ի՞նչ նպատակով, հատուկ հրահա՞նգ ունի, փաստաբանը շարունակեց. «Իմ տպավորությունն ավելի խորն է: Այդ Արթուր Վարդանյանը արհեստական սուբյեկտ է ներդրված, չեմ ուզում ավելին փակագծերը բացել»:

Մեր հարցին՝ նկատի ունեք իշխանության կողմից ներդրվա՞ծ, ասաց՝ «նման բան չասացի»:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու,  կազմակերպված խմբի կազմում  զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ,  նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով  եւ 235-րդ հոդվածի  3-րդ մասով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29