Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը 10 մլն դոլար է տրամադրել հայ-վրացական սահմանի ամրացման նպատակով. BBC

Փետրվար 01,2016 20:35

Վրաստանի սահմանային ծառայությունը և ԱՄՆ-ի՝ Ռազմական սպառնալիքի նվազեցմանն ուղղված գործակալությունը համաձայնագիր են ստորագրել, որով Վրաստանին սահմանների ամրացման համար կտրամադրվի 10 մլն դոլար: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հաղորդագրությունը:

«Առաջին հերթին կամրացվի Վրաստանի՝ Հայաստանի հետ ունեցած սահմանը: «Մինչև 2017թ. մարտ ամիսը հայ-վրացական սահմանային հատվածը լիարժեք կերպով կհագեցվի հսկման համակարգերով և տեխնիկական միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայնագիրը ստորագրվել է ամերիկյան գերատեսչության՝ Վրաստան կատարած այցի ընթացքում:

Նախատեսվում է, որ կամրապնդվի նաև «Կասումլո» և «Կեդա» սահմանային հատվածները, որոնք գտնվում են Թուրքիայի սահմանից ոչ հեռու:

Ավելի վաղ Թուրքիային մեղադրում էին, որ նրա սահմանով Վրաստանի հյուսիս են ներթափանցում «Իսլամական պետության» ահաբեկիչներ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29