Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստանի» անդամը Գեւորգ Սաֆարյանի մասին պահանջ փոխանցեց Դատախազությանը

Փետրվար 01,2016 19:15

Արդեն տեղեկացրել ենք, որ «Նոր Հայաստան» նախաձեռնության մի խումբ անդամներ հավաքվել են ՀՀ դատախազության դիմաց եւ պահանջում են փոխել նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված կալանքը, որպես խափանման միջոցը եւ ձերբակալել ոստիկան Գեղամ Խաչատրյանին:

Քիչ առաջ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանը մտավ ՀՀ դատախազության շենք եւ նամակ-պահանջ հանձնեց: Նա լրագրողներին փոխանցեց, որ իրենց նամակն ընդունել է ընդհանուր բաժնի աշխատակիցը: «Նա փոխանցեց ինձ իր աշխատանքային համարը եւ հավաստիացրեց, որ հետո կարող ենք զանգել, ստանալ պատասխանը»:

Ըստ նրա՝ ՀՀ դատախազությունը հրաժարվեց որեւէ մասնագետի ուղարկել, որը կկարողանար իրենց հարցերին պատասխանել եւ թույլ չտվեցին լրագրողներին ներս մտնել եւ արձանագրել այդ ամենը: «Մենք 10 էջանոց պահանջ ենք ներկայացրել, որում կետ առ կետ նշել ենք, թե ինչու պետք է Գեւորգ Սաֆարյանը պետք է ազատ արձակվի»:

«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամներն այնուհետեւ որոշեցին այսօր ավարտել ակցիան: Իսկ հետագա քայլերի մասին կխոսեն, երբ կստանան Դատախազության պատասխանը:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29