«Ի վերջո մեծամասնությունն ինչպես որոշի, այնպես էլ կլինի»,- այսօր Գալուստ Սահակյանի այս միտքը հիշեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր հանձնաժողովում պետք է քննարկվի նոր օմբուդսմենի թեկնածության առաջադրման հարցը:
Էլինար Վարդանյանն ասաց, որ ողբերգություն չէ, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն է քննարկելու թեկնածության հարցը. «Մենք չգիտե՞նք, որ որոշումը Պետաիրավական հանձնաժողովը չի կայացնելու կամ մենք չգիտե՞նք, որ ԱԺ-ն չէ այդ որոշումը կայացնելու»:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ բացատրեց, թե ինչ կարգով են ընտրելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին. «Տրամադրելու ենք թեկնածուներին 5-10 րոպե ելույթի համար, հետո տեղի է ունենալու քվեարկություն: Քվեարկության նվազագույն շեմը ¼-րդն է: Եթե ¼-ը լինի՝ քվորում կա: Հանձնաժողովի անդամներից կեսից ավելին կողմ լինելու դեպքում այդ թեկնածուի հարցը ԱԺ լիագումար նիստում է քննարկվելու: Եթե 2 հոգի են անցնում, նորից քվեարկություն է տեղի ունենում հանձնաժողովում եւ առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն է ընտրվում»:
Հովհաննես Սահակյանը հորդորեց ենթադրություններ չանել ԱԺ-ում, թե ինչու է հրաժարական տվել Կարեն Անդրեասյանը: Նա հորդորեց զանգել Կարեն Անդրեասյանին եւ հարցնել, իմանալ, ոչ թե տարբեր մարդկանց անուններ տալ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ