Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ներկա պայմաններում պետք է մշակի համախմբված դիրքորոշում և կայացնի այնպիսի որոշումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անդամ-պետությունների տնտեսությունների վրա բացասական հետևանքները, ինչպես նաև պետք է ավարտել նոր միասնական շուկաների ձևավորման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Հիշեցնենք, փետրվարի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունները ստանձնել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Խրիստենկոյին:
«Իհարկե, հավանաբար մի փոքր կփոխվեն առաջադրանքները և մի փոքր կփոխվեն ուշադրության տակ պահվող կետերը: Այսօրվա դրությունը, իմ կարծիքով, թելադրում է առնվազն 2 բան: Մենք բոլորս, միության բոլոր երկրները և միությունն ընդհանուր առմամբ առերեսվում ենք նոր և լուրջ արտաքին, առաջին հերթին, մարտահրավերների, որոնք, անկասկած, անդրադառնում են մեր երկրների տնտեսությունների վրա: Եվ այս առումով դա պահանջում է համախմբված դիրքորոշում, գնահատականներ և որոշումներ, որոնք նվազագույնի կհասցնեն բացասական հետևանքները»,- ասել է Խրիստենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Խրիստենկոն կարծիք է հայտնել, որ առաջիկա 4 տարիներին հանձնաժողովը պետք է փորձի ավարտին հասցնել այն, ինչ չի հաջողվել անել, և այն, ինչ դեռ գտնվում է սպասման փուլում:
Կարդացեք նաև
«Ես նկատի ունեմ և՛ նոր միասնական շուկաները՝ դեղամիջոցների, բժշկական միջոցների, ծխախոտի, ալկոհոլային արտադրանքի, նավթի, գազի, էլեկտրաէներգիայի շուկաները, որոնք զգալիորեն կհարստացնեն ներքին միասնական տնտեսական շուկայի ներկապնակը»,- ասել է Խրիստենկոն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Տիգրանը Հայաստանը քանդեց վեց տարվա, ԵՏՄ-վեց ամիս էլ չի դիմանա: