Փետրվարի 1-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Լ. Զուրաբյանը ներկայացրել է անցած հանրաքվեն եւ մատնանշել է, որ այն ամբողջությամբ կեղծվել է, այսինքն` արժանացել է նույն ճակատագրին, ինչ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած համապետական ընտրությունները եւ հանրաքվեները:
Քննարկվեց նոր ընտրական օրենսգրքի այնպիսի դրույթների ամրագրումը, որոնք թույլ կտան լուծել ընտրությունների օրինականության, վստահելիության, թափանցիկության հիմնախնդիրը: Զուրաբյանը նշել է, որ այդ խնդրի համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական եւ քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել 2017թ. ԱԺ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման խնդրի լուծման ուղղված քննարկումները:
Հայ ազգային կոնգրես