Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանի համար հասանելի է դարձել նախկինում սառեցված 100 մլրդ դոլար. Press TV

Փետրվար 01,2016 17:53

Թեհրանը պնդում է, որ իր համար բացվել են մինչև 100 մլրդ դոլարի արտասահմանյան ակտիվներ այն բանից հետո, երբ իր վրայից հանվել են պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:

Կառավարության մամուլի խոսնակ Մոհամադ Բաքեր Նոբախթի խոսքով՝ գումարի զգալի մասը գտնվում է Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի բանկերում:

Բացի այդ, նշվում է, որ ըստ իրանական Կենտրոնական բանկի՝ այսուհետ իրանական 9 բանկեր կմիանան SWIFT համակարգին:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո նրա համար բացվել է 32 մլրդ դոլար, որը նախկինում սառեցված է եղել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29