Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց Վանաձորում. գումարները չեն համալրում համայնքային բյուջեն եւ տնօրինում են անհատները (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 17:40

Դեկտեմբերի 23-ին Վանաձոր համայնքի ավագանին երկար քննարկումից հետո օրակարգից հանեց ավտոտրանսպորտային միջոցները կայանելու տեղական տուրք սահմանելու որոշումը:

«Ոչ ապօրինի ավտոկայանատեղիներին» նախաձեռնող խումբը իրազեկում անցկացրեց Վանաձորի ամենամեծ ավտոկայանատեղում՝ թռուցիկներ բաժանելով եւ քաղաքացիներին բացատրելով, որ իրենց տրված գումարները չեն համալրում համայնքային բյուջեն եւ տնօրինում են անհատները:

Երբ քաղաքացիները իրենք սկսեցին հետաքրքրվել եւ մոտենալ խմբի անդամներին, մոտեցավ վարձակալը՝ «Դիկտիս» ՍՊԸ-ի տնօրեն, քաղաքապետի հորեղբոր տղա Վիկտոր Դարբինյանը:

Վիկտոր Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հորեղբոր տղան է, որը քաղաքապետի հովանավորությամբ երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի եկամուտների հավաքագրման բաժնի պետ եւ մինչեւ 2030 թ-ը պայմանագիր է կնքել իր ընկերության հետ:

irazekum-akcia irazekum-akcia-(3) irazekum-akcia-(2) irazekum-akcia-(4)

Վանաձորի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում նախաձեռնության անդամները հրապարակայնորեն ներկայացրեցին իրենց պահանջները, որպեսզի համապատասխան պաշտոնյան մոտենա ակցիայի մասնակիցներին, լսի նրանց և ստանա նրանց գրավոր պահանջը:

Քիչ անց ակցիայի մասնակիցներին մոտեցավ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը:

Լսեց ակցիայի մասնակիցներին, առաջարկեց համաձայն կարգի գրությունները հանձնել քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնում և ուղեկցեց խմբի ներկայացուցչին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29