Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբան Սիրունյան` «Կալանավորման հիմքեր չեն եղել, մենք հենց դրան ենք դեմ»

Փետրվար 01,2016 17:23

Ծննդկան Մերի Մարգարյանի գործով քննիչը դիմել է հսկողություն իրականացնող դատախազին՝ առաջարկելով քննարկել Շուշանիկ Բախշյանին գրավի դիմաց արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքով դիմելու հարցը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այդ առնչությամբ ասաց, որ դեռեւս 5-օրյա ժամկետ կա եւ փաստաբան Կարեն Կիրակոսյանի հետ այժմ քննարկում են գրավ կիրառելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու հարցը:

Փաստաբան Սիրունյանի խոսքերով, վերջնական որոշում դեռ չի կայացվել, որովհետեւ այդ հարցը նաեւ պատվիրատուի՝ Շուշանիկ Բախշյանի ընտանիքի հետ պետք է համաձայնեցնեն. «Ինքն իր բնույթով բողոք բերելն ավելի շատ իրավական գնահատականի հարց է, այո գրավ է կիրառվել, գտնվում է ազատության մեջ, բայց քանի որ գրավը կիրառվում է կալանքին որպես այլընտրանքային միջոց, մենք հենց դրան ենք դեմ, որ կալանավորման հիմքեր չեն եղել: Հետեւաբար որոշման դեմ կալանքի մասով պետք է բողոք բերենք»:

Հիշեցնենք, որ պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Շուշանիկ Բախշյանի նկատմամբ: Նա մեղադրվում է ծննդկան Մերի Մարգարյանի ու նրա նորածին դստեր մահվան մեջ: Ըստ մեղադրանքի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29