Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Պիտի պաշտպանին կանչենք ստեղ, հարցնենք՝ խի՞ ես հրաժարական տվել, դատավորներ ենք, ինչ ենք» (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 17:02

«Երբ մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական տվեց, գոնե ինձ համար անակնկալ եղավ»,- այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման կարգի մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի մտահոգությանը, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն է ընդգրկված, որը կուսակցության անդամ չէ եւ ԲՀԿ-ի հետ իրենց կարծիքները կարող են չհամընկնել՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ խմբակցության անդամը չի կարող ներկայացնել իր անձնական տեսակետը, պետք է խմբակցության հետ քննարկի թեկնածուի հարցը, նոր ներկայացնի. «95-ից խորհրդարանում եմ, այդպիսի բան մեր պատմության մեջ չի եղել: Դա նշանակում է՝ քաղաքական թիմերը քաղաքական թիմեր չեն»:

Ըստ Գալուստ Սահակյանի, տարօրինակ է, երբ պահանջում են, որ մարդը բացատրի, թե ինչու է հրաժարական տվել. «Պիտի կանչենք ստեղ, հարցնենք՝ հլա պատմի՝ խի՞ ես հրաժարական տվել: Դատավորներ ենք, ինչ ենք: Ամբողջ մամուլը, քաղաքական ուժերը մարդու իրավունքների պաշտպանից անընդհատ փորձում էին իմանալ հրաժարականի պատճառը: Ո՞ր օրենքով էին ուզում: Առավել եւս նա արդեն իր հրաժարականը տվել է, դու բարոյական իրավունք էլ չունես կանչելու, նա էլ բարոյական իրավունք ունի չգալու: Ամեն ինչի շուրջ աժիոտաժ ստեղծելով՝ մենք ո՞ւր ենք հասնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29