Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) քաղաքի հայկական գերեզմանոցում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են կատարվել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի աշխատանքի և զբաղվածության կոմիտեի ու քաղաքային իշխանությունների համատեղ ծրագրի շրջանակներում:
«Հանրօգուտ աշխատանք» անվամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրված տարածքներում ծառատունկ իրականացնել: Աղբյուրի համաձայն՝ մի խումբ հայեր այցելել են աշխատանքի և զբաղվածության կոմիտեի տնօրեն Նուրէթթին Քյոքսալին և շնորհակալություն հայտնել՝ կատարված աշխատանքների համար: Իսկ Քյոքսալն էլ տեղեկացրել է, որ բարեկարգման աշխատանքները շարունակվելու են նաև գարնանը:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում