«Ինքն իրեն սխալ պահեց: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հրաժարական տալ, բայց պետք է բացատրի»,- այսօր ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսպիսի դիտարկում արեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի հետ կապված:
Ըստ նրա, օմբուդսմենը, եթե նման պարտավորություն էր ստանձնում, պետք է հասկանար, որ դա սովորական պաշտոն չէր, պետք է ճակատ տար իշխանության հետ, «Ես չեմ ընդունում որեւէ բացատրություն եւ մեղադրում եմ նրան, որ այդպես վերցրեց ու ասեց՝ հրաժարական եմ տալիս: Մարդու իրավունքների պաշտպանը, որ երդում է տալիս, օրենքում պիտի գրվի՝ երդվում եմ, որ հրաժարական չեմ տա: Թե չէ էս ի՞նչ ա, տունտունի՞կ ենք խաղում»:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ օմբուդսմենը ՀՀ-ում ամենապաշտպանված պաշտոնյան է, եւ նա նախ պետք ՝ կարողանա իր իրավունքները պաշտպանել: Իսկ իշխանությունն էլ պետք է հասկանա, որ այդ պաշտոնյան իրեն քննադատելու համար է ու չպետք է ծամածռվի, երբ իրեն քննադատում են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ