Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարության պաշտոնյա. «Ազատված տնօրենի հրամանը չի վերանայվի»

Փետրվար 01,2016 16:10

Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ որոշում է կայացնելու նախարարությունը՝ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի` աշխատանքից ազատված տնօրեն Լեւոն Սահակյանի (լուսանկարում) վերաբերյալ, քանի որ քոլեջի ուսանողությունը նրան վերականգնելու խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԿԳ նախարարին:

«Դա ընդամենը խնդրանք է, բայց վերականգնել Լեւոն Սահակյանին չենք կարող, որովհետեւ նա աշխատանքից ազատվել է ԿԳ նախարարի հրամանով»,-ասաց պարոն Արշակյանը:

Մեր հարցին՝ չի՞ պատահում, որ որոշ հրամանները վերանայվեն, մանավանդ այս պարագայում քոլեջի ուսանողությունը շեշտել է, որ Լեւոն Սահակյանն իր պաշտոնավարման ընթացքում միշտ եղել է ուսանողի կողքին, ընդառաջել է` թե որպես տնօրեն, թե որպես դասախոս:

«Հրամանը վերանայման ենթակա չէ, պարոն Սահակյանն ազատվել է պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար; Այստեղ խոսքը չի գնում Լեւոն Սահակյան անձի որակների կամ մանկավարժական հմտությունների վերաբերյալ, խոսքը վերաբերում է Լեւոն Սահակյանի՝ տնօրենի պարտականությունների չկատարելուն»,-պատասխանեց պաշտոնյան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29