Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տանը մահացած կին և տղամարդ կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի և 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը:
Այս պահին դատաբժիշկը զննում է դիերը և, ըստ նախնական տեղեկությունների, դիակների վրա բռնության հետքեր չկան:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan. com-ի կայքում