«Ավելի վատթարը չի: Դիմելու հնարավորությունը, պայմանները, տեղը կարծես թե ավելի շատ են իմանում մարդիկ եւ փորձում են դիմել»,- այսպես պատճառաբանեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այն, որ ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի վճիռներն ավելացել են: Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ը 2015-ին կայացրել է 8 վճիռ, 2014-ին 4 վճիռ է եղել:
«Բայց որ այդտեղ խնդիր ունենք` ակնհայտ է: Արդարադատության որակի, մակարդակի մասին է նաեւ, որ խոսել ենք սահմանադրական բարեփոխումների ժամանակ: Մեր հույսն ու նպատակը նաեւ արդարադատության համակարգի վերաբերյալ նոր Սահմանադրության մեջ ամրագրված մոտեցումներն են»,- պարզաբանեց մեր զրուցակցը:
«Առավոտ» օրաթերթ
30.01.2016