Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ բյուրոյում Նաիրա Զոհրաբյանի հարցը չի քննարկվել

Փետրվար 01,2016 15:20

«Ուրբաթ օրվա բյուրոյի նիստին ես ներկա եմ եղել: Տիկին Զոհրաբյանի անունն այնտեղ չի հնչել»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Մամուլում հրապարակումներ եղան, որ ուրբաթ օրը տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որի ժամանակ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավարը բյուրոյին բանավոր բողոք է ներկայացրել, որ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը անձնական բնույթի վիրավորանքներ է հասցրել Թուրքիայի ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանին:

Թուրքիայի պատվիրակության ղեկավարի բողոքին միացել է նաեւ Լիբերալ դեմոկրատների խմբի ղեկավար Ջորդի Խուգլա Կոստան, որի խմբի անդամ է Մարգար Եսայանն ու ասել է, որ Մարգար Եսայանը իրեն եւս, որպես խմբի ղեկավարի, բողոք է ներկայացրել, որ հայ կին պատգամավորն իրեն անձնական վիրավորանքներ է հասցրել, եւ Բյուրոն քննարկել է, թե ինչ քայլեր ձեռնարկել ընդդեմ Զոհրաբյանի: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ասել է, որ իրենք առաջիկայում այդ խնդրին կանդրադառնան եւ կորոշեն, թե ինչ անել:

Թուրքիայի պատվիրակության հայազգի անդամ Մարգար Եսայանը, հիշեցնենք, «կողմ» էր քվեարկել հակահայկական երկու զեկույցներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29