Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Արմեն Ռուստամյանին. «Կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել»

Փետրվար 01,2016 14:54

«Ինչպիսին կլինի համագործակցությունը, կլինի՞, թե՞ չի լինի, ցույց կտան հանդիպումները ձեր նշած քաղաքական ուժի հետ»,- փետրվարի 1-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, ասաց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ պարզապես խնդրում է իր գործընկերներին զերծ մնալ զգացմունքային գնահատականներից. Զգացմունքային գնահատականից հետո երբեմն զղջում ես. «Ես այլեւս այդքան երիտասարդ չեմ եւ քաղաքականության մեջ փորձված եմ, որպեսզի այդ խայծը կուլ չտամ: Ես իմ բոլոր գործընկերներին, այդ թվում նաեւ իմ սիրելի, իմ հարգելի դաշնակցական Արմեն Ռուստամյանին կհորդորեմ երբեք զգացմունքային եզրույթներ չօգտագործել, որովհետեւ զգացմունքային եզրույթները այդքան էլ օբյեկտիվ չեն: Ես իրեն այդպես չեմ պատասխանի, բայց ես կասեմ, որ Հանրապետականը ունի վարկանիշ, Հանրապետականը ունի անելիք եւ Հանրապետականը պատրաստ է համագործակցության հանուն Հայաստանի Հանրապետության ավելի վառ ապագայի»:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հանրապետական կուսակցության հետ համագործակցությանը, ասել էր, որ Հանրապետականը ցածր վարկանիշ ունի եւ համագործակցելով Հանրապետականի հետ Դաշնակցությունը կհեղինակազրկվի: Բայց հանուն փոփոխությունների Դաշնակցությունը պատրաստ է գնալ այդ քայլին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29